Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է, բայց մասնակցում է նիստին. պաշտպան

Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է, բայց մասնակցում է նիստին. պաշտպան

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը նիստի ժամանակ կտրուկ վատացել է։ Նրա համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան, նիստը ընդմիջվել էր։ Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ նիստը շարունակվում է. «Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է, բայց նիստին մասնակցում է»։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հարցը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Աննա Պապիկյան