«Դորիան» փոթորկի վնասը հաշվվում է միլիարդավոր դոլարներով

«Դորիան» փոթորկի վնասը հաշվվում է միլիարդավոր դոլարներով

Բահամյան կղզիներում եւ Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ մոլեգնած «Դորիան» փոթորկի պատճառած ապահովագրական վնասը կազմում է 3,5-6,5 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է ամերիկյան RMS ընկերությունը։ Փոթորիկը առավել վտանգավոր հինգերորդ կատեգորիայում է գտնվում։ Մեծ վնաս է հասցրել եւ պատճառ դարձել տասնյակ մարդկային զոհերի։ Փոթորիկն անցել է Բահամյան կղզիներով, ԱՄՆ-ով եւ Կանադայով։ Բահամյան կղզիներում ավերվել է տասներեք հազար տուն։