Եվրասիական Զարգացման բանկի անդամներից Հայաստանի եւ Ղրղզստանի ՏՆԱ-ների անկումը եղել է ամենաշատը

Եվրասիական Զարգացման բանկի անդամներից Հայաստանի եւ Ղրղզստանի ՏՆԱ-ների անկումը եղել է ամենաշատը

Ըստ ընթացիկ տարվա ութ ամիսների արդյունքների, Հայաստանը տնտեսական զարգացման անկման տեմպերով դարձել է առաջատար՝ -6,4 տոկոս։ Ղրղզստանի ՀՆԱ-ն կրճատվել է 5,9 տոկոսով։ Ռուսաստանի դեպքում այդ ցուցանիշը 3,6 տոկոս է, Ղազախստանինը՝ 3 տոկոս, իսկ Բելառուսն ամենալավ վիճակում է՝ 1,3 տոկոս։ Այս մասին հայտնում է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը։ Համաձայն ԵԱԶԲ կանխատեսումների, բանկի անդամ երկրների տնտեսական վերականգնումը լինել է տեւական, իսկ նախաճգնաժամային վիճակին հասնելու է 2021-22 թթ։ Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ ներդրումային ակտիվությունը անդամ երկրներում շարունակում է մնալ ճնշված վիճակում, ինչն իր հերթին պայմանավորված է տնտեսությունների զարգացման հեռանկարների անորոշությամբ եւ կորոնավիրուսային համավարակի ազդեցությամբ՝ ռեալ սեկտորում ֆինանսական վիճակի վատացմամբ։ Ազգային արժույթների գնի վրա հավելյալ ազդեցություն են գործում աշխարհաքաղաքական ռիսկերը։ Այդ գործոնները էապես նվազեցնում են այն պոտենցիալի իրացումը, որը առկա է ընթացիկ տարվա համար մի շարք անդամ երկրների դրամային միավորների ամրապնդման ոլորտում։