Ես նմա՞ն եմ մարդու, ում կարող են վախեցնել․ Սիմոնյանը՝ իր ու Փաշինյանի հարաբերությունների մասին
Իմ ու վարչապետի հարաբերությունները ինստիտուցիոնալ հիմքի վրա են, ընկերական հիմքի վրա են։ Ի՞նչ մրցակցության մասին է խոսքը, ու՞մ հետ մրցակցություն։ Նման բան պնդելը նշանակում է չիմանալ մեր հարաբերությունների մասին։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին։
«Հրապարակի» լրագրողի դիտարկմանը, որ գուցե իրեն փորձում են բռի մեջ պահել, կառավարելի դարձնել կամ վախեցնել, Սիմոնյանը արձագանքեց․ «Վերջացրեք էլի։ Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է վախեցնել»։
Կարծիքներ