Երկու քույրերի մեծացրած զինվորից լուր չկա. ընտանիքը օգնության կարիք ունի

Երկու քույրերի մեծացրած զինվորից լուր չկա. ընտանիքը օգնության կարիք ունի

Արմավիրի մարզի Այգեվան համայնքում ապրում են երկու քույրեր՝ Էլյան և Հեղինեն, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ։ Քույրերն ապրում են ամենամսյա նպաստով, որով չեն հասցնում լուծել կոմունալ հարցերն ու մշտական դեղորայք գնել։

Նրանք այս գյուղում արդեն ապրում են 16 տարի։ Ո՛չ գյուղապետարանը, ո՛չ էլ մարզպետարանը սոցիալական աջակցություն չեն ցուցաբերել։

Երկու քույրերի մոտ է մեծացել տիկին Էլյայի թոռը՝ Արմանը, որը մասնակցել է վերջին արցախյան պատերազմին։ Նրանից դեռևս լուր չկա։
 

Նշենք, որ Արմանի լուսանկարը օրեր շարունակ պտտվում էր համացանցում. երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն էր անգամ հրապարակել նրա լուսանկարը։ Սկզբում լուրեր կային, որ նա այրվածքներ է ստացել, սակայն, այժմ տատն ասում է՝ այլ զինվոր է եղել, իրենց Արմանը չկա։ 

Նշենք, որ ընտանիքն ունի աջակցության կարիք։

Մանրամասները՝ տեսանյութում