Այրվում է մեքենայի անիվների աշխարհում ամենամեծ աղբանոցը

Այրվում է մեքենայի անիվների աշխարհում ամենամեծ աղբանոցը

Քուվեյթում այրվում է ավտոմեքենաների անիվների՝ աշխարհում ամենամեծ աղբանոցը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ականատեսները հրապարակել են տեսանյութեր եւ լուսանկարներ հրդեհի վայրից։ Նրանք նշել են նաեւ, որ ծխի մեծ սյունը նկատելի է նույնիսկ հեռվից։

Բնապահպանները ահազանգում են, որ եթե կրակը մոտակա օրերին հանգցնել հնարավոր չլինի, ապա այն կարող է էական վնաս հասցնլ բնությանը, քանի որ հին անիվների այրումից քաղցկեղածին եւ այլ վնասակար նյութեր են արտանետվում։