Արմեն Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե ․․․ 

Արմեն Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե ․․․ 

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես հրաժարական տալ, եթե Հայաստանում փոխվի Սահմանադրությունն ու հաստատվի նախագահական կառավարման համակարգ։

Նա նշել է, որ ինքը կողմնակից է հենց այդպիսի կառավարման համակարգի, քանի որ Հայաստանի ժողովուրդը սովորել է նախագահական կառավարման համակարգին եւ խորհրդարանական կառավարման դեմոկրատիան շատ դժվար է ընկալվում։

«Եթե ես ասում եմ, որ Սահմանադրությունում փոփոխություններ են կատարվելու, ես նկատի չունեմ ոչ մի դեպքում ինձ։ Եթե ամեն դեպքում մենք Սահմանադրությունը հանրաքվեով փոփոխության ենթարկենք եւ այն սկսի գործը, այդ ժամանակ կընտրվի նոր նախագահ եւ եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես հրաժարական կտամ»,- ասել է նախագահ Սարգսյանը։