Ձուկն ու ծովամթերքը կարեւոր սննդամթերքներ են սրտի հիվանդության պրոֆիլակտիկայի համար․ գիտնականներ

Ձուկն ու ծովամթերքը կարեւոր սննդամթերքներ են սրտի հիվանդության պրոֆիլակտիկայի համար․ գիտնականներ

Չհագեցած օմեգա-3 չհագեցած ճարպաթթվի մշտական ներառումը սննդակարգի մեջ կարեւոր քայլ է սրտի հիվանդության պրոֆիլակտիկայի համար։ Այս մասին հայտնում է «Звезда»-ն, մանրամասնելով, որ այդ ճարպաթթուն պարունակում է ձուկը։ Ըստ հրապարակման ձկան ներառումը սննդակարգ կարող է մարդու մոտ նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը։ Իսպանացի գիտնականները 53 տարեկանի սահմաններում 26 հազար կնոջ մոտ իրականացրել են հետազոտություններ, վերցնելով անալիզ՝ լիպոպրոտեին սպիտակուցների չափը ստուգելու համար, որոնց մեջ մտնում են նաեւ տրիգլիցերինն ու խոլեստերինը։

Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցված է, որ խոլեստերինի մեծ քանակությունը կարող է առաջացնել բարդություններ սրտամկանի աշխատանքի համար եւ դառնալ աթերոսկլերոզի եւ այլ հիվանդությունների առաջացման պատճառ, որոնք վերաբերվում է կորդիոլոգիական պրոֆիլին։ Պարզվել է, որ այն կանայք, ովքեր իրենց սննդակարգում մշտապես օգտագործում են ձուկ կամ օմեգա 3 սննդային հավելումներ, կամ ծովամթերք, նրանց մոտ վատ խոլեստերինի քանակը արյան մեջ բավական ցածր է, ինչպես եւ սիրտ-անոթային հիվանդություններ ունենալու հավանականությունը։