Թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով․ Նիկոլ Փաշինյան

Թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 463 հազար 908 այցելու:

2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 607 հազար 797 այցելու:

Այսպիսով, 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով»: