Թրամփը ձեռքը դրել էր երկու Աստվածաշնչի վրա ու երդվում էր․․․
Թե ինչպիսի քաղաքական կուրս կվերցնի Դոնալդ Թրամփը․ այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Ես, գուցե ինձ նման շատերն այսօր հիշում են Թրամփի նախորդ երդմնակալությունը։ Երբ երդմնակալության արարողության ժամանակ հնչեցվեց հոգեգալստական ճեմարանի դասախոս, դոկտոր Ուայկոֆֆի ստեղծագործությունը։ Ես չեմ ասում, որ պատկերացրեք, թե մեզ մոտ նման արարողության ժամանակ երգեն հոգևոր երգարանի որևէ երգ։ Այլ ասում եմ պատկերացրեք, թե մեր եկեղեցին որերորդ պլան է մղվել այս իշխանության կողմից։ Երդմնակալության արարողության ժամանակ ամենաառաջատար քրիստոնյա առաջնորդները, ինչպիսիք Սինդի Ջեքոբսը, Ռիկ Վոուրենը, «Խարիզմա» ամսագրի հրատարակիչը և հարյուրավոր այլք հավաքվել էին Վաշինգթոնում` Թրամփին աղոթքով պաշտպանելու համար, որը նրանք անվանել են POTUS (president of the United States) վահան։
Ողջ օրը, մինչ կշարունակվեր երդմնակալության արարողությունը, նրանք աղոթում էին Աստծուն նոր նախագահի, երկրի նոր ուղղության և եկեղեցու նոր տեսիլքի համար։ Թրամփը նախագահական երդման ժամանակ իր ձեռքը դրեց երկու Աստվածաշնչերի վրա։ Առաջին Աստվածաշունչը պատկանում էր նախագահ Աբրահամ Լինքոլնին, իսկ երկրորդը Թրամփին նվիրել էր իր մայրը 1955 թվականին, երբ նա ավարտեց կիրակնօրյա դպրոցը։
Կարծում եմ մեկնաբանության կարիք չկա և եկեղեցու տեսիլքը նրան կառաջնորդի խոհեմ, սառը քայլերի։ «Թրամփ» ազգանունը թարգմանվում է որպես «հաղթաթուղթ»։ Հավատ՝ արմատների, եկեղեցու նկատմամբ վահան է ու հաղթաթուղթ։
Կարծիքներ