Նատաշա Կորոլյովայի ամուսինը նախանձում է թոշակառուներին

Նատաշա Կորոլյովայի ամուսինը նախանձում է թոշակառուներին

Արտիստ եւ բոդիբիլդեր Սերգեյ Գլուշկոն, ով ավելի շատ հայտնի է Տարզան անունով, պատմել է, որ սահմանափակումների պատճառով իր ֆիթնսես կենտրոնը փակվել է, եւ բոլոր սարքավորումները ստիպված է եղել տեղափոխել ամառանոց։ Նրա խոսքերի համաձայն, կորոնավիրուսը բավական հզոր հարված է հասցրել իր ընտանեկան բյուջեին եւ իր եւ Նատաշա Կորոլյովայի համար փողը չի հերիքում։ Նա հայտարարել է նաեւ, որ նախանձում է թոշակառուներին եւ բժիշկներին, քանի որ նրանց օգնում է պետությունը, եւ հավելել է, որ արտիստները ամենահարուստ խավը չեն երկրում, ինչպես հավատացած են ռուսների մեծ մասը։ Արտիստների մոտ առաջացած ֆինանսական բարդ վիճակի մասին խոսել է նաեւ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։ Նրա խոսքերի համաձայն, նույնիսկ ամենամեծ պահանջարկն ունեցող արտիստների տասնյակում եղածների մոտ ֆինանսական խնդիրներ են ի հայտ եկել, քանի որ չեն կարողանում զբաղվել իրենց գործով եւ գումար վաստակել։