Ադրբեջանի կողմոից կռվող արաբ գրոհայինները՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում․ ՌԻԱ Նովոստի․ մաս 2-րդ

Ադրբեջանի կողմոից կռվող արաբ գրոհայինները՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում․ ՌԻԱ Նովոստի․ մաս 2-րդ

Մեկ այլ տեսանյութում զինվորական համազգեստով գրոհայինները կրակ են բացել անձնական հրազենից եւ խոշոր կալիբրային զինատեսակից, որը տեղակայված է պիկապի վրա։ Սիրիացի գրոհայինների համար «գան-տրեքները» ամենասիրված զենքերն են։ Նրանց ազգային պատկանելիության հարցում կասկածի տեղիք չի տալիս նաեւ արաբերենով հստակ լսվող հրամանները։ «Լեռնային Ղարաբաղում գործում է մինչեւ հինգ հազար գրոհային,- ասում է «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում միջազգային լրագրող, Մերձավոր Արեւելքի մասնագետ Աբբաս Ջուման։- Հիմնականում դրանք այսպես կոչված Սիրիական ազգային բանակից են, որը գտնվում է Իդլիբում։ Այն բավականին տարածված կազմավորում է, բաղկացած բազմաթիվ խմբավորումներից։ Այսպես օրինակ ՍԱԲ-ի կազմում է «Ալ-Համզայի դիվիզիան»։

Հենց այս խմբավորման գրոհայիններն են եղել առաջին հավաստի տեսանյութում, որն ապացուցում է նրանց մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությունում։ Այդ տեսանյութում նրան ուղիղ ասել են իրենց պատկանելիությունը խմբավորմանը եւ կոչ են արել «գործընկերներին» շտապել Ադրբեջան։ Մասնագետները տեղորոշել են, որ նկարահանումը իրականացվել է Հորադիզ ադրբեջանական քաղաքում։ Մասնագետը վստահ է որ, «Ալ Համզայի» գրոհայինները ժամանել են Լեռնային Ղարաբաղ Լիբիայից, որտեղ նրանք կռվել են մարշալ Խալիֆա Խաֆթարի բանակի դեմ՝ անցումային ազգային Խորհրդի կողմից, որը իր հերթին հովանավորվում էր Թուրքիայի կողմից։ Նրանք Ադրբեջան տեղափոխել է թուրքական տրանսպորտային օդանավները։ Մարտի վայրեր նրանք հասել են ավտոմեքենաներով։ Հայկական կողմի տվյալների համաձայն, անմիջական մարտերին մասնակցում է մոտ երկու հազար գրոհային։ Այն, որ գրոհայինների դիակներ չկան, ցույց է տալիս, որ գրոհայինները արագ հավաքում են իրենց դիակներին եւ վիրավորներին մարտերի թատերաբեմից։ Անցյալ շաբաթ «Ալ Արաբիան»՝ «Մարդու իրավունքների սիրիական օբսերվատորիային» հղում տալով հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում մոտ հարյուր գրոհային է ոչնչացվել, որոնք տեղափոխվել են Ադրբեջան՝ ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից կռվելու համար։

Անդրեյ Կոց