Հայտնի է, թե Սանեն «Բավարիայում» որ համարի մարզաշակիկով հանդես կգա

Հայտնի է, թե Սանեն «Բավարիայում» որ համարի մարզաշակիկով հանդես կգա

Մյունխենյան «Բավարիան» պատրաստ է 10-րդ համարի մարզաշապիկը տրամադրել «Մանչեսթեր սիթիի» գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեին, ով առաջիկա սեզոնին կտեղափոխվի գերմանական ակումբ։

Նշենք, որ ներկայումս 10-րդ համարի ներքո հանդես է գալիս Ֆիլիպպե Կոուտինյոն, ով վարձակալվել էր «Բարսելոնայից» եւ հիմա գերմանական ակումբը մտադիր չէ երկարաձգել Կոուտինյոյի վարձակալության պայմանագիրը։

Նշենք, որ 10-րդ համարի ներքո 10 սեզոն անընդհատ հանդես է եկել Արյեն Ռոբբենը։ 24-ամյա Սանեն պատրաստ է նույնիսկ աշխատավարձի 30 տոկոսով նվազեցմանը, հանուն տրանսֆերի կայացման։