Իրանի միջուկային հարցն են քննարկելու

Պեկինում տեղի կունենա Իրանի միջուկային հարցի առնչությամբ եռակողմ հանդիպում՝ Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ռուսական կողմից հանդիպմանը կմասնակցի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, չինական կողմից՝ ԱԳ նախարարի տեղակալ Մա Չժաոսյուան, իսկ իրանական կողմից՝ ԱԳ փոխնախարար Քյազեմ Գարիբաբադին։ Միջուկային պրոբլեմատիկայից բացի, կքննարկվեն նաեւ Թեհրանի հանդեպ Արեւմտյան սանկցիաների չեղարկման ուղիները, Մոսկվա-Պեկին-Թեհրան գործակցության հետ կապված հարցերը ԲՌԻԿՍ եւ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում։
Կարծիքներ