Գերմանիայի ՊՆ ղեկավարն անսպասելի այցով Կիև է ժամանել (լուսանկար)
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նոյեմբերի 21-ի առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Կիև, հայտնում է AFP-ն։
Այցի ծրագիրը ներառում է հանդիպումներ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ինչպես նաև այցելություն ուկրաինական ռազմական ուսումնական կենտրոն։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը ուղևորության նպատակն անվանել է Ուկրաինային Գերմանիայի աջակցության հաստատում։
Հանդիպումների հիմնական թեմաներն են լինելու ուկրաինացի զինվորների վերապատրաստումը և Կիևին ռազմական օգնությունը։
Սա Պիստորիուսի երկրորդ այցն է Կիև հունվարին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո: Նախորդ անգամ նա եղել է Ուկրաինայում փետրվարին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Կիև էր այցելել նաև Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նա վստահեցրել է Կիևին, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային և հայտարարել 100 մլն դոլար օգնության մասին։
Կարծիքներ