Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա, ինչի արդյունքում՝ մեկ մարդ է սպանվել, մի քանիսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: Հանցագործությունը կատարվել է առավոտյան՝ Նոտր Դամ եկեղեցու մոտակայքում:

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Twitter-ի իր էջում գրել է, որ հարձակվողը ձերբակալվել է, և իր երախտագիտությունն է հայտնել ոստիկանության աշխատակիցներին օպերատիվ գործողությունների համար: Դեպքի կապակցությամբ ՆԳ նախարար Ջերալդ Դարմանենը հայտնել է, որ ՆԳՆ-ում ստեղծվել է ճգնաժամային շտաբ: