Փաշինյանը հայտնել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների անունները

Փաշինյանը հայտնել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների անունները

«Ես կայացրել եմ որոշում ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ»: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը նշանակվել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար: