Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու եւ իր կազմում ներառելու մասին

Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի կողմից ԼՂ անկախությունը ճանաչելու եւ իր կազմում ներառելու մասին

Ռուսաստանի մտքի ծայրով նույնիսկ չի անցկացնում ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու այն ներառել Ռուսաստանի կազմում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր այսօրվա ասուլիսում։ «Ինչ վերաբերում է այն էկզոտիկ առաջարկությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ներառվի Ռուսաստանի կազմում, ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը որեւէ մեկի կողմից ճանաչված չէ, ներառյալ նաեւ Հայաստանի։ Մենք նույնիսկ դրան մոտ միտք չունենք։ Մենք ելակետ ենք ընդունում այն, որ բոլոր հարցերը ռեգիոնում, պետք է լուծվեն այնտեղ գտնվող պետությունների կողմից, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի»,- ասել է Լավրովը։

Նա նաեւ հավելել է, որ Ռուսասանը օգնելու է այնպիսի լուծման գտնելուն, որը կապահովի խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը ռեգիոնում։