Գյումրիում ձերբակալվել է ռուս զինծառայող՝ հավաքարարին սպանելու կասկածանքով

Գյումրիում ձերբակալվել է ռուս զինծառայող՝ հավաքարարին սպանելու կասկածանքով

Քիչ առաջ hraparak.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում փողոցը մաքրող կնոջ  սպանության կասկածանքով ձերբակալվել է  102  -րդ ռազմաբազայի ռուս զինծառայող : Դատախազությունից նույնպես չեն հերքում  այդ լուրը, բայց մանրամասներ դեռևս չեն շտապում հայտնել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ի վաղ առավոտյան Գյումրու Սլաբոդկա թաղամասում  ծեծի էր ենթարկվել փողոցը մաքրող 57-ամյա  Ջուլիետա Ղազարյանը: Կնոջը հասցրել են հիվանդանոց անգիտակից վիճակում: Գյումրի բ/կ-ից տեղեկացրեցին, որ վերակենդանացման բաժանմունքում կինն արդեն մահացել էր:Սպանվածը քաղաքապետարանի սանմաքրման բաժնի աշխատակից էր:             Գյումրիում ավելի վաղ էին խոսում, որ կնոջն սպանել է ռուս զինծառայող:Քաղաքն անհանգիստ է.միթե Ավետիսյանների ողբերգական սպանության նախադեպը կրկնվում է: