Ինչու՞ է Արցախի հերոսը ապավինել Խաչին

Ինչու՞ է Արցախի հերոսը ապավինել Խաչին

Երեկ Արցախի հերոս, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր իր ու  ԱԱՄ նախագահ, Արցախի հերոս, լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի համատեղ լուսանկարը․  մակագրելով՝ ՝ BBC-ի «ինադու»։ Սամվել Կարապետյանը նրա մարտական ընկերն է։

Այսօր Անվտանգության քարտուղարը այլ լուսանկար է ֆեյսբուքյան իր էջում տեղադրել, մակագրելով՝ Քարաշենի Խաչը։

Սովորաբար խաչերի տեղադրման առիթով, հատկապես վերջին շրջանում,  քաղաքական շահարկումներ են գնում՝ ինչու՞ են տեղադրել՝ թող դպրոց, կամ մի այլ կարևոր բանի վրա գումար ծախսեին։ Կարծում եմ այս խաչի մասին, որն իր մեծությամբ Եվրոպայում երկրորդն է, երկյուղածությամբ կլռեն։ Այն իր խորհուրդն ունի։ Դա ես չեմ բացատրի, յուրաքանչյուրն իր  մեջ, ծանոթանալով Խաչի պատմությանը, կհասկանաք։ Անվտանգության քարտուղարը երբ Խաչին է ապավինում, ուրեմն դժվարին է ժամանակը․․․

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մոտ գտնվող Քարաշենի բարձունքում վեր է խոյանում մեծությամբ երկրորդ Խաչը Եվրոպայում:

50 մետր բարձրությամբ խաչը տեղադրվել է ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների: Այն երևում է Ստեփանակերտի գրեթե բոլոր վայրերից: Իսկ վառ լուսավորության շնորհիվ գիշերը Խաչը կարելի տեսնել նաև հանրապետության այլ քաղաքներից:

Մետաղյա կոնստրուկցիայի բարձրությունը 50 մետր է, իսկ հորիզոնական հարթության լայնությունը ՝ 23 մ:

Եվրոպայի ամենամեծ խաչը գտնվում է Մակեդոնիայում: 67-մետրանոց կառույցը կոչվում է “Հազարամյակների Խաչ” և նվիրված է երկրում քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ընդունման հազարամյակին: