Ինդոնեզիայում սկսվել է ամենից ակտիվ հրաբխի ժայթքումը

Ինդոնեզիայում սկսվել է ամենից ակտիվ հրաբխի ժայթքումը

Ինդոնեզիայում սկսվել է ամենաակտիվ հրաբխի՝ Մերապիի ժայթքումը։ Այս մասին հայտնում է Detik ինդոնեզական պարբերականը։ Մերապին գտնվում է Ճավա կղզում։ Ակտիվությունը գնալով ուժգնանում է։ Հրաբխային մոխրի տարածումը հասել է մինչեւ Մելանգ եւ Կլատեն քաղաքներ, որոնք գտնվում են Կենտրոնական Ճավա նահանգում։Հրաբխի բարձրությունը 2968 մետր է։ Անվանումը թարգմանաբար նշանակում է «կրակի սար»։ Մերապիի 2016 թվականի ժայթքման ժամանակ զոհվել էր 347 մարդ, 60 հազար մարդ էլ ստիպված էր եղել հեռանալ իրենց բնակավայրերից։