Մեզ ամենամեծ վնասները հասցվում է ԱԹՍ-ների, առհասարակ, օդուժի միջոցով

Մեզ ամենամեծ վնասները հասցվում է ԱԹՍ-ների, առհասարակ, օդուժի միջոցով

ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս պատերազմի տեխնոլոգիական բաղադրիչը բավականին մեծ է: Մեզ ամենամեծ վնասները հասցվում է ԱԹՍ-ների, առհասարակ, օդուժի միջոցով: Պետք է դրա հակախաղը գտնել, հակաթույնը:
Պահեստազորայինների, աշխարհազորայինների հավաքները լրիվ հասկանալի է, սակայն դրան զուգահեռ պետք է համալրել մեր տեխնիկական միջոցները, սպառազինությունը, արդյունավետ լուծումներ գտնել Ադրբեջանին կանգնեցնելու ուղղությամբ:
Որքան էլ զինվորի ոգին բարձր լինի, նվիրվածությունը 100 տոկոսանոց, նրա կյանքը ևս շատ կարևոր է: Պետք է տեխնիկական լուծումներ գտնել, որի պայմաններում և մեր զոհերի թիվը կտրուկ կնվազի և միաժամանակ հնարավորություն կտա Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ առավել էֆեկտիվ պայքար տանել»։