Հիշեցի՞ք Վահեի մասին ԱԱԾ-ի գաղտնի ձայնագրությունից․․․

 Հիշեցի՞ք Վահեի մասին ԱԱԾ-ի գաղտնի ձայնագրությունից․․․

Երևի  հիշում եք,  ՀՀ Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հաստատել է, որ «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանն իր հարազատ եղբայրն է:

ՀՔԾ պետը մտերիմ հարաբերությունների մեջ է Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հետ։ Հարաբերությունները երևի կապված են նաև  ՀՔԾ պետի եղբոր պաշտոնի հետ, քանի որ համացանցում  Վահե Գրիգորյանը ջերմ նկարներ ունի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ներկայացուցիչների՝ մասնավորապես  տիկին Լարայի և այլոց հետ։ 

Վահե Գրիգորյանի անունը սկսեց շրջանառվել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հայտնի գաղտնալսման փաստի հրապարակումից սկսած։ Սեպտեմբերի 11-ին հրապարակված հեռախոսազրույցում, հիշեցնենք, ԱԱԾ տնօրենն անհրաժեշտ է համարում չկալանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, քանի որ նա միջազգային կառույցի ղեկավար է։ Հենց այդ ժամանակ էլ շոշափվում է Վահե Գրիգորյանի մասով խոսակցությունը, որը ներկայացնում եմ․

«Սասուն Խաչատրյան - Ընգեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան ․․․

Արթուր Վանեցյան – Ահա, ահա։

Սասուն Խաչատրյան - Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընգեր ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի:

Արթուր Վանեցյան - Չէ, չէ, չէ, թող Վահեն խոսա որպես իրավաբան, որպես փաստաբան, որպես փորձագետ:

Սասուն Խաչատրյան - Հա, Վահեն կխոսա ախպեր ջան, որպես փորձագետ, նաև ինքը Եվրոդատարանում ա ներկայացնում, չէ՞, էս գործը ․․․»։

 

Աղմկահարույց նման գործերի կիզակետում Վահե Գրիգորյանը հաճախակի է հայտնվում ու միշտ ինչ որ բան ապացուցելու կարիք ունենում։