Հեյլին անզիջում է․ քննադատել է Թրամփին և խոսել պայքարի մասին

Հեյլին անզիջում է․ քննադատել է Թրամփին և խոսել պայքարի մասին

Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին, ով մրցում է Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների կողմից առաջադրման համար, բացահայտ քննադատել է իր մրցակցին։

Միաժամանակ, կին քաղաքական գործիչը հերքել է իր նախընտրական արշավը դադարեցնելու մասին տեղեկությունները։ Այդ մասին հայտնում է NBC News-ը։

Ելույթ ունենալով Քլեմսոնի համալսարանում, որտեղ ժամանակին ուսանել է, Հեյլին նշել է, որ չի պատրաստվում հրաժարվել նախագահական մրցապայքարից՝ չնայած հարցումների հիասթափեցնող արդյունքներին։

Նա Թրամփի անվանել է «աղետ» Հանրապետական ​​կուսակցության համար՝ նշելով, որ վերջինս «ավելի անհավասարակշիռ ու անմիտ» է, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ առաջադրվել է նախագահի պաշռոնում։
Բացի այդ, Հեյլին քննադատել է որոշ հանրապետականների այն բանի համար, որ նրանք «շատ են վախենում են դա բարձրաձայնելուց». 

«Իհարկե, շատ քաղաքական գործիչներ, ովքեր այժմ հրապարակայնորեն աջակցում են Թրամփին, վախենում են նրանից: Նրանք գիտեն, թե ինչ աղետ է նա եղել ու լինելու մեր կուսակցության համար»։

Թրամփի մրցակիցն ասել է, որ չի վախենում «բարձրաձայն ասել անհարմար ճշմարտությունը։ Ես նրա հանդեպ բարեհաճության կարիք չեմ զգում: Եվ ես չեմ վախենում Թրամփի հաշվեհարդարից»: