ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբ

ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում. ՔՈ նախընտրական շտաբ

ՔՈ նախընտրական շտաբը ահազանգում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ ՔՈ նախընտրական շտաբի հրատապ հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում։ Մեր վստահված անձանց դիմում-բողոքները նշված անձանց ինքնությունը պարզելու, ընտրողներին ուղղորդելուն միտված գործողությունները կասեցնելու պահանջի մասին ընտրատարածքային հանձնաժողովները, ըստ էության, դադարել են քննել։ Ընտրակաշառքը վերջին այլանդակ ընտրախախտումն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նույնականացնում է այն քաղաքական ուժերի հետ, որոնց դեմ պայքարում էին այդ կուսակցության բազմաթիվ ազնիվ համակիրներ տարիներ առաջ։ Նման գործելակերպը կասեցնելու գործառույթը պետական մարմիններինն է և առաջին հերթին՝ ՔՊԿ առաջնորդներինը։ ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը հայտարարում է, որ նշված դեպքերով տեղեկատվությունը ճշտելու , առերևույթ հանցագործության հատկանիշներով արարք կատարող անձանց նույնականացման ուղղությամբ դադարեցնում է որևէ գործողության իրականացումը։