Էկվադորում կորոնավիրուսից մահացածներին կհուղարկավորեն եղբայրական գերեզմանում

Էկվադորում կորոնավիրուսից մահացածներին կհուղարկավորեն եղբայրական գերեզմանում

Էկվադորի ամենամեծ քաղաք Գուայակիլում, որտեղ ամենից շատ դեպքերն են ֆիքսվել նոր տիպի կորոնավիրուսի, մահացածներին հուղարկավորելու են եղբայրական գերեզմանում։ Այս մասին հայտարարել է Գուայակիլի իշխանությունների ներկայացուցիչ Գուստավո Սունյիգան, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման։

«Կընտրվի հարմար տարածք քաղաքում, որպեսզի իրականացվի հուղարկավորությունը»,- Ecuavisa-ին փոխանցել է Սունյիգան, հավելելով, որ խոսքը երեք հարյուր դիակի հուղարկավորության մասին է։

Նշենք, որ Գուայակիլում գտնվում են Էկվադորում կորոնավիրուսով վարակվածների 71 տոկոսը։ Այդ երկրում կա 1627 վարակակիր, մահացել է 41 մարդ։