Վճարեք պարապուրդի մեջ գտնվող մարդկանց, այլապես կորոնավիրուսը կդառնա համար առաջին հակահեղափոխականը երկրում

 Վճարեք պարապուրդի մեջ գտնվող մարդկանց, այլապես կորոնավիրուսը կդառնա համար առաջին հակահեղափոխականը երկրում

Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ.

Տպավորություն է, որ կորոնավիրուսը հետին պլան է մղել արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունները։ Քաղաքագետների միության նախագահն ասում է, որ Եվրոպայի առաջին դեմքերի հայտարարություններն այս օրերին հիշեցնում են՝ պատերազմական հաղորդագրություններ՝ ոճով ու բովանդակությամբ շատ նման 2-րդ աշխարհամատի ժամանակ պետությունների ղեկավարների ուղերձներին։ Նա նշում է, որ մենք ցավալիորեն առաջ ենք ԱՊՀ երկրներից ու անգամ Ղրղսզտանից, որը Չինաստանի հետ սահման ունի:

-Ինչ կանխատեսումներ ունեք այս առումով։

-Հուսանք, որ մեզ կհաջողվի կանգնեցնել համաճարակի տարածումը։ Եվ դրա դեմ պայքարը ենթադրում է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հետագա տարածումը կանգնեցվի։ Մի սահման կա, որը եթե անցնես, ապա արդեն իրավիճակը դառնում է անվերահսկելի։ Այս սահմանն Իտալիան անցել է արդեն, որին չի հաջողել լոկալիզացնել այդ տարածումը։ Մեզանում դեռևս որոշակի շանսեր՝ լոկացնելու տարածումը պահպանվում են։ Եվ դրա համար պետք է տրամադրվել ոչ թե դատողություններ անելու, թե այդ համաճարակն այնքան էլ վտանգավոր չէ, գրիպ է, և անգամ, որ կարող են բոլորը վարակվել և այլն։ Այնտեղ մահերի թիվը 4 տոկոս է։ Հիմա պատկերացրեք՝ եթե բոլորը վարակվեն և 4 տոկոս կորցնենք։

-Իտալիայում 4 տոկոս չէ, այլ 7-ից բարձր, մոտ 8։

-Պատկերացրեք, որ առաջնորդվենք էդ մոտեցմամբ, որ դե ինչ է եղել, թող բոլորը վարակվեն, կապաքինվեն և իմունիտետ ձեռք կբերեն։ Դա նշանակում է համակերպվել էն մտքի հետ, որ ազգաբնակչության 5-7 տոկոսը․․․ բայց սա մեծագույն հարված կլինի մեզ, եթե հաշվի առնենք, որ մեր ազգաբնակչությունը շատ քիչ է, մենք չինացիներ չենք։ Եվ նույնիսկ իտալացիներ չենք։ Դրա համար պետք է ամեն ինչ անենք՝ լոկալացնելու տարածման օջախները։

Այդ առումով, ճիշտ են վարվել, որ ողջ Էջմիածինը կարանտին են հայտարարել։ Բայց տեսեք, թե Լֆիկի արտադրամասում ինչ տեղի ունեցավ։ Սա շատ լուրջ հարց է, որովհետև ավելի լավ է՝ մենք սկզբի էտապում լոկալացնենք, չաշխատեն 2000 մարդ, բայց հաջողվի լոկալիզացնել, դադարեցնել աճը։ Արտակարգ ճիգեր գործադրելու միջոցով, այո՝ միջոցներ ծախսելու միջոցով, այո՝ այդ արտադրամասի աշխատակիցների բոլորի աշխատավարձը տարածելու միջոցով։ Նրանց ստուգել, բացահայտել, լոկալիզացնել նրանց, ովքեր վարակված են, տեղավորել․․․ Ավելի լավ է՝ հիմա այդ ծախսերը՝ հավելյալ, անել, քան հետո կանգնել ահավոր մի իրավիճակի առջև, երբ հազարապատիկ ավելի մեծ ծախսերի միջոցով էլ չի հաջողվի, ինչպես Իտալիայում չի հաջողվում, կանգնեցնել տարածումը։ Մենք  այսօր լոկալիզացնելու շանս ունենք։ Եվ Լֆիկի ձեռքը քարի տակ չէ, եթե ինքը բոլոր այդ մարդկանց, որոնց կմեկուսացնեն, աշխատավարձը տա։ Տեսեք՝ Ռուսաստանում բյուլետին են տալիս նաև մասնավոր ձեռնարկություններում։ Ասում են՝ Ռուսաստանում թաքցնում են, չգիտեմ ինչ են անում, ձեռնպահ եմ մնում Ռուսաստանի վերաբերյալ այդպիսի դատողություններից, բայց ՌԴ-ում 100-ից մի փոքր ավել է, էլի նրանք փորձում են լոկալիզացնել։ Եվ բոլոր երկրներն են գնում այդ ճանապարհով, որովհետև եթե Իտալիայի իրավիճակում հայտնվենք, մեզ համար շատ ծանր հետևանքներ կունենա։ Մենք պատերազմող երկիր ենք։ Եվ եթե այսօր ինչ-որ տեղ այդ արտաքին խնդիրները, կարծես լռելյայն, բոլորի փոխհամաձայնությամբ սառեցվում են, վաղը, մյուս օրը չեն սառեցվելու, հառնելու են կրկնակի ուժով։ Եվ մենք դրան պետք է պատրաստ լինենք, երբ համաճարակը հաղթահարվի։ Բայց ի՞նչ վիճակում մենք դրանից դուրս կգանք։ Ի՞նչ կորուստներով․․․Կորուստներն, ավաղ, անխուսափելի են, բայց եթե մեզ հաջողվեց լոկալիզացնել, դրանք կլինեն մինիմալ։ Հետո բացի այդ։ Արտակարգ դրություն՝ ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ շուկայական հարաբերություններն էլ են սառեցվում։ Շուկայական հարաբերությունները արտակարգ դրության պայմաններում ենթակա են որոշակի վերանայումների։ Այսինքն՝ ապրանքների գինը չեն կարող բարձրացնել, իրավունք չունեն սպիրտի համար կամ էդ՝ ալկոգելի։ Բացի դրանից պետությունը իրավունք ունի և պետք է ստանձնի․․․ինչի՞ համար ենք պարետ նշանակել։ Բա էդ պարետն ինչո՞վ պետք է զբաղվի։ Հենց նրանով, որ կարգավորում մտցնի։ Այսինքն՝ այս հհարցում բիզնեսի վրա պետք է դրվեն համապատասխան պարտավորություններ։ Հիմա էլի նորից բանկերի մասին են մտածում, թե ոնց անենք, որ պետությունը վարկերի տոկոսները փոխհատուցի։ Որ վարկերի համար քաղաքացիների կողմից տոկոսներ չմուծվեն։ Փոխանակ  վարկերի  ներման մասին խոսեն այս իրավիճակում, օգնում են բանկերին, որպեսզի որևէ կորուստ չունենան։ Բայց ո՞նց կարող է բանկերը կորուստ չունենա, եթե ազգաբնակչության մեջ բոլորը կորուստներ ունեն։ Եվ դա անխուսափելի է։ Նույն տրամաբանությունն է, որ բանկերը սրբության սրբոցն են, բանկերը սուրբ կովն են  այս երկրում, որ էդ կովին պետք է խնայել։ Սա ճիւշտ մոտեցում չէ, սա սոցիալական արդարության չափանիշներին համապատասխանող մոտեցում չէ։ Եվ ոչ միայն սոցիալական արդարության, այլ իրավիճակից բխող։ Ինչո՞ւ չեն մտածում մանր և միջին ձեռներեցների մասին։ Նորից եմ ասում՝ անտոկոս վարկերի տրամադրումը արտակարգ իրավիճակի պայմաններում բավարար չէ, որ փոքր ու միջին ձեռներեցները՝ այսինքն՝ հիմնական մասսան բիզնեսով զբաղվողների, կարողանա գոյատևել, պահպանել սեփական բիզնեսները։ Էլ չեմ ասում՝ զարգացման մասին։ Սա ակնհայտ է։ Մենք գիտենք, որ Միացյալ նահանգներում հարկերի ներում է։ Դե, ԱՄՆ-ը հարուստ երկիր է, բայց Ֆրանսիայում այլ կերպ են վարվում՝ կոմունալ ծախսերից ազատում են բոլորին։ Մակրոնը այդ որոշումը կայացրեց՝ արտակարգ դրության պայմաններում այդ ծախսերն իր վրա վերցնելով։ Ճիշտ է, լավ է, երբ խրախուսվում է, որ ապրանքները երկրի ներսում վաճառվեն, բայց գնողունակությունը պետք է ապահովվի, չէ՞։ Իսկ դրա համար անհրաժեշտ է նաև մասնավորին պարտավորեցնել պարապուրդի ժամանակաշրջանում՝ այս ֆորս-մաժորով պայմանավորված, բյուլետեններ ձևակերպել և դրանց համար վճարել։ Ւնչպես Ռուսաստանում է արվում։ Դա ավելի ճիշտ կլիներ, քան բանկերին․․․որովհետև մարդը ոնց կարա գնումներ կատարի, եթե ինքը աշխատում է մասնավոր սեկտորում, բայց աշխատավարձ չի ստանում։ Մեր երկրի բնակչության աշխատող հատվածն այսօրվա դրությամբ աշխատում է մասնավոր սեկտորում և մեր պետությունը տնտեսվարողի գործառույթները վաղուց հանձնել է մասնավորին։ Լիբերալները հայտարարել են, որ պետությունն ամենավատ տնտեսվարողն է,և փաստորեն, պետությանը տնտեսական գործառույթներից ազատել են, այդ իսկ պատճառով, բացի չինովնիկներից, պաշտոնյաներից ոչ ոք պետական սեկտորում չէ։ Բոլոր նրանք, ովքեր չինովնիկ չեն, բայց աշխատավոր են, աշխատում են մասնավոր սեկտորում։ Հիմա իրենց աշխատավարձը պե՞տք է տրվի, թե՞ չէ։ Սա է հարցը։ Սա շատ վտանգավոր է ու շատ լուրջ։ Եվ էդ սիրո կոչերով չես կարող մարդկանց կերակրել։ Մարդիկ սովի են մատնվելու, եթե սա երկարեց, եթե մարդը մի քանի ամիս աշխատավարձ չստանա, ո՞նց պետք է պահի իր տունը։ Սրա մասին պետք է մտածել։ Ես, փաստորեն, սկսեցի քննարկումը այն կոչի, որ արել էր կառավարությունը ու ասում եմ՝ այդ փողերը պետք է անպայման տալ մարդկանց այս շրջանում, երբ նրանք մատնված են պարապուրդի։ Այլապես կորանովիրուսը մեր երկրում կդառնա համար առաջին հակահեղափոխականը։ Եվ կարող է հրահրել լուրջ սոցիալական դժգոհություններ։