Շոլցը Սիրիայի առաջնորդին հրավիրել է Գերմանիա

Շոլցը Սիրիայի առաջնորդին հրավիրել է Գերմանիա

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան Գերմանիա այցելելու հրավեր է ստացել։ Այդ մասին հայտարարել է ինքը՝ Ալ-Շարաան՝ նախորդ օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցից հետո։

Հաղորդվում է, որ Շոլցը նաև հավաստիացրել է ալ-Շարաային Գերմանիայի պատրաստակամության մասին՝ աջակցելու Սիրիայի վերականգնմանը:

Ավելի վաղ սիրիական իշխանությունները հայտնել էին, որ ալ-Շարաան Ֆրանսիա այցելելու հրավեր է ստացել։

Հունվարի 3-ին Դամասկոս էր ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։