Պատգամավորը հարբած վիճակում կռիվ է սարքել ռեստորանում

Պատգամավորը հարբած վիճակում կռիվ է սարքել ռեստորանում

Ռուսաստանի Աստրախանի մարզում տեղի քաղաքային Դումայի պատգամավոր Վլադիմիր Սուխարեւը կռիվ է սարքել ռեստորանում՝ գտնվելով հարբած վիճակում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Համացանցում հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է Սուխարեւը փորձում սադրել ու համբերությունից հանել ռեստորանի անվտանգության աշխատակցին։ Իսկ մինչ այդ, անվտանգության աշխատակիցը խնդրել է պատգամավորին հեռանալ ռեստորանից այն բանից հետո, երբ նա սկսել է անհանգստացնել մյուս այցելուներին։ Պատգամավորը սկսել է օդում թափահարել ծառայողական տոմսը, հայտարարել որ պատգամավոր է եւ այլն, սակայն անձնակազմը կանչել է արագ արձագանքման բրիգադ։ Ըստ ամենայնի, ոչ մի կերպ հանգստանալ չպատրաստվող պատգամավորը չէր էլ մտածել, որ իրեն տեսագրում են եւ տեսագրությունը հայտնվելու է համացանցում։