Բաքուն Ուկրաինայում լրագրողներ եւ բլոգերներ է հավաքագրում՝ Ղարաբաղյան հակամարտության իր տեսակետը առաջ մղելու համար․ EADaily-ի անդրադարձը. Մաս 2-րդ

Բաքուն Ուկրաինայում լրագրողներ եւ բլոգերներ է հավաքագրում՝ Ղարաբաղյան հակամարտության իր տեսակետը առաջ մղելու համար․ EADaily-ի անդրադարձը. Մաս 2-րդ

Եվ այսպես, երբ արդեն կա տեղեկատվություն այն մասին, որ Բաքուն Ուկրաինայում լրագրողների եւ բլոգերների է հավաքագրում Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումն իր տեսակետից իրականացնելու համար, եկեք հասկանանք, թե ովքեր են որոշել սպասարկել նրանց շահերը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք փորձագետներ բավական բուռն են սկսել արձագանքել Ղարաբաղյան պատերազմի հետ կապված հարցերին։ Նրանց, սակայն չափազանցված է փորձագետ ասել, քանի որ ավելի շատ բլոգերներ են եւ ոչ թե հենց փորձագետներ։ Նրանցից է օրինակ իրենց ռազմական փորձագետ համարող Ալեքսեյ Արեստովիչը, ով սկսել է իրականացնել հեռուստատեսային եւ բլոգային մեկնաբանությունների պատվերներ։ Թերեւս պատվիրատուի համար է Արեստովիչը ռազմական փորձագետ, իսկ մինչեւ Մայդանը նա պարզապես դերասան էր սիրողական «Սեւ քառանկյուն» թատրոնում։ Եվ ահա Արեստովիչը կարծես թե «ընկել է հունի վրա»։ Սակայն Դոնբասի պատերազմի սկսվելուց հետո ռազմական փորձագետների պահանջարկն ավելացավ։ Արեստովիչն օրինակ գրում է, թե «Հայաստանը ադրբեջանական խաղաղ բնակավայրերին հարվածելով իր համար բարդացնում է Ադրբեջանի հետ պայմանավորվելու հնարավորությունները»։ Այսինքն՝ Ստեփանակերտի վրա հարձակումները չի տեսնում, իսկ ահա Ադրբեջանի տեսակետը առաջ է մղում ջանասիրաբար։ Դե արդեն նշել ենք, թե այս ծառայության արժեքն ինչքան է։ Իսկ ահա այնպիսի ֆրազներ, ինչպիսիք են՝ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին Անկախության օրվա առթիվ», արդեն լուրջ «ծակվել է», քանի որ հասկանալի է դառնում, թե ով է վճարում այս «փորձագետին», ինչը նաեւ նշանակում է, որ նրա վստահությունը հավասարվել է զրոյի։ Աղմկում է նաեւ Յուրի Բուտուսովը։ Թեզիսները նույնն է, ինչ Արեստովիչի մոտ․ խտացված գույներով ներկայացնել, թե ինչպիսի սահմռկեցնող կորուստներ են կրում հայերը, եւ փառաբանել Ադրբեջանի պրոֆեսիոնալ բանակը։ Արեստովիչի եւ Բուտուսովի մոտ թեզիսները կարելի է ասել՝ նույնական են, սակայն ժամանակ առ ժամանակ՝ «ծակվում» են։ Ակտիվացել է նաեւ բլոգեր Յուրի Պոդոլյական։ Նա օրինակ փորձում է ամեն գնով ներկայացնել, որ Երեւանը չի ճանաչում Ադրբեջանի ռազմական հաջողություններն այն դեպքում, երբ Հայաստանից նման որեւէ բան ակնարկող հայտարարություն չի հնչել։ Զարմանալի է, որ ռազմական թատերաբեմից հազարավոր կիլոմետրեր հեռու, այս երեք անձինք, ու հատկապես Պոդոլյական արդեն գիտեն, որ «արդեն ժամանակն է, որ Հայաստանը ստորագրի իր կապիտուլյացիան»։ Ի դեպ այս մանիպուլյացիաների առումով շատ ընթերցողներ անկեղծորեն բացահայտում են, որ հասկանում են, թե քամին որ կողմից է փչում եւ գրում են բացահայտ։ Այս տեմպերով, կարճ ժամանակ անց, նրանք անհագ ցանկություն կունենան գնալու Բաքու, բայց չեն գրի, որ օրավարձ են ստանալու Ադրբեջանի նախագահի աշծխատակազմից։Բաքվից հետո նրանց կայցելեն հակամարտության գոտի եւ կուրախացնեն ճակատագծից իրենց ստեղծարարությամբ, ներկայացնելով, թե «որքան մարդասեր է ազատարար Բաքուն» /բայց հարց է, թե ում են ազատելու՝ ԼՂ-ում ապրող հայերին օրինակ՝ Հայաստանի հայերի՞ց․ անհեթեթություն է կատարյալ կերպով, որը ոչ մի տրամաբանական բան չունի իր մեջ եւ քննադատության չի դիմանում/։ Նրանց առանձին վճարի դիմաց նույնիսկ գուցե ասեն, որ «Հայաստանը ագրեսոր է»։ Ուկրաինայում «խոսող գլուխները» ինչ որ կերպ պետք է գոյություն պահպանեն, քանի որ տեղում նրանց պահանջարկը կտրուկ ընկել է։ Իրականում, այսօրինակ բացահայտումները անհրաժեշտ են, որպեսզի դյուրահավատ ընթերցողը նրանք խոսքը չընկալի որպես ճշմարտություն, իսկ նրանց էլ չընկալի որպես իրական փորձագետ։