«Հրապարակ»․ Զարմանք են ապրել «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից

«Հրապարակ»․  Զարմանք են ապրել «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից

Շիրակում  մեծ զարմանք են ապրել «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից։ Մարզպետի խորհրդականը, որը նաեւ «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման հեղինակն է, եւ ԱԺ նախորդ ընտրություններում զբաղվում էր ՀՅԴ թեկնածուների PR-ով, հավաքել է 4 հազար 771 ձայն՝ մոտ հազար ձայն ավելի, քան Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Գյումրիում խոսում են, որ Բաղդասարյանը մանդատ կստանա Մարտուն Գրիգորյանի շնորհիվ, ով աջակցել է, որ նա այդքան ձայն հավաքի, որ ԱԺ-ում իր ձայնը լսելի դառնա։ Բացի դա, նրանց միջեւ խնամիական կապ կա։