«Փաստ». Շարունակում են լարված մնալ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դիվկորպուսի հարաբերությունները

«Փաստ».  Շարունակում են լարված մնալ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դիվկորպուսի հարաբերությունները

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, շարունակում են լարված մնալ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դիվկորպուսի հարաբերությունները։

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարար նշանակել և ընտրվեց «չարյաց փոքրագույն» տարբերակը (այդ թվում, ըստ տարբեր տեղեկությունների, Ռուսաստանի համար)՝ Արարատ Միրզոյանի թեկնածությունը, այդուհանդերձ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում շարունակվում են խուլ դժգոհությունն ու տարաձայնությունները՝ կապված թե՛ նախարարության, թե՛, առավել ևս, Փաշինյանի դիրքորոշումների և «անատամ» քաղաքականության հետ։

Ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանի վարած արտաքին քաղաքական կուրսը դիվանագետները «առնվազն ոչ տրամաբանված» են որակում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, տարաձայնությունները խորանում են նաև ու հատկապես հայ-թուրքական հարաբերությունների շուրջ գործընթացների, մասնավորաբար «դրական ազդակների» առումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում