Ֆուտբոլը, ինչպես նաեւ կյանքը, այլեւս երբեք նախկինը չի լինի․ Լիոնել Մեսսի

Ֆուտբոլը, ինչպես նաեւ կյանքը, այլեւս երբեք նախկինը չի լինի․ Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է կորոնավիրուսային համավարակի ստեղծած իրադրության մասին։ Նա մասնավորապես ասել է, որ ինչպես կյանքը, այնպես էլ ֆուտբոլն էլ առաջվանը չեն լինի։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։

«Գրեթե բոլորի մոտ կան մտահոգություններ, թե ինչ;իսին է լինելու աշխարհը՝ տեղի ունեցածից հետո։ Բացի ինքնամեկուսացումը եւ բացի այն, որ իրավիճակը մեզ անակնկալի բերեց, շատերը հայտնվել են բարդ ժամանակներում։ Հատկապես ծանր է նրանց համար, ովքեր կորցրել են հարազատների, ընկերների, նույնիսկ նրանց նորմալ հրաժեշտ տալ չկարողանալով էլ։ Կարծում եմ այս ճգնաժամն ունի շատ բացասական կողմեր։ Չկա ավելի վատ բան, քան սիրելի մարդուն կորցնելը։ Դա ինձ թվում է շատ անարդարացի»,- ասել է Մեսսին։