Ինչու՞ Լուիզը տեղափոխվեց «Արսենալ»

Ինչու՞ Լուիզը տեղափոխվեց «Արսենալ»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է այն մասին, թե ինչու թիմի բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզը «Չելսիից»  տեղափոխվեց «Արսենալ»։

«Ուզում եմ պարզաբանել այս հարցը։ Ոչ մի գործադուլ կամ այլ բան տեղի չի ունեցել։ Երբ Լուիզը սկսեց չներկայանալ թիմի մարզումներին, ես մտածեցի, թե ինչպես է թիմը առաջ գնալու։ «Արսենալը» ամեն կերպ փորձում էր ձեռք բերել նրան և ակումբի ղեկավարությունը որոշեց բաց թողնել նրան։ Մենք այլ տարբերակ ուղղակի չունեինք։ Անկախ նրանից, որ այլևս Դավիդը մեր հիմնական մրցակիցներից մեկի՝ «Արսենալի» ֆուտբոլիստ է, նա հրաշալի որակներով պաշտպան է»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Լոնդոնի «Չելսիի» մամուլի ծառայությունը։