«Եռաբլուրում» 6 դիպուկահար կար․ նրանց համար խնդիր չի արդեն մեզ էլ սպանելը

«Եռաբլուրում» 6 դիպուկահար կար․ նրանց համար խնդիր չի արդեն մեզ էլ սպանելը

«Եռաբլուրում» 90-ականներից սկսած մոտավորապես 7-8 հազար շիրիմ գոյություն ունի։ Հունվարի 28-ին «Եռաբլուրում» ինչքան շիրիմ կար, այդքան ոստիկան էին բերել։ Ես չէի պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան ոստիկանի հնարավոր է հավաքել մեկ վայրում։ Չենք խոչընդոտել այդ օրը, որովհետև, անկեղծ ասած, հնարավոր էլ չէր խոչընդոտել, շատ էին ոստիկանները։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Ոստիկանները ամբողջությամբ պատ էին կազմել։ Եթե սեպտեմբերի 21-ի ժամանակ դիպուկահարները երեքն էին, ապա այս հունվարի 28-ին նրանք արդեն վեցն էին դարձել։ Ինձ համար զարմանալի է, թե ինչն էր պատճառը, որ թիվը վեցն էին դարձրել։ Այսինքն ի՞նչ, դիպուկահարները երևի պատրաստեն կրակե՞լ ծնողների հրահանգ ստանլու դեպքում, եթե որևէ ծնող, որևիցե մի գործողություն անի։ Մեր տղաներին իրենց դավաճանության արդյունքում սպանել են, հիմա արդեն երևի իրենց համար խնդիր չի նաև մեզ էլ սպանելը»,- հավելեց նա։