Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջը Ռիտա Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել

Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջը Ռիտա Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջը մշտապես լուսանկարներ է հրապարակում։

Հատկապես, երբ ինչ-որ գործչի վերաբերյալ խոսակցություններ են հրապարակվում, այդ էջը տվյալ գործչի եւ Սերժ Սարգսյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակում։ Այս անգամ այդ էջը հրապարակել է Ս.Սարգսյանի եւ վաղաժամ կյանքից հեռացած նրա տիկնոջ համատեղ լուսանկարը։

Նշենք, որ Ռիտա Սարգսյանը մահացել է անցած տարի նոյեմբերին։ Այդ օրվանից ի վեր տարբեր ֆեյք էջերի կողմից հրապարակվեց տեղեկություն, թե Ռիտա Սարգսյանը ողջ է։ Օրեր առաջ էլ լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր այդ թեմային։