Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի

Մանվել Գրիգորյանն ազատ կարձակվի

Մեր տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է փոխել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը 25 միլիոն դրամ գրավի դիմաց։

Սակայն, նիստը տեղի է ունեցել երեկոյան եւ հայտնի չէ՝ համապատասխան գումարը մուծվել է, թե ոչ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: