Թուրքիայում նոր ուսումնական տարին կսկսվի օնլայն

Թուրքիայում նոր ուսումնական տարին կսկսվի օնլայն

Թուրքիայում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված նոր ուսումնական տարին օգոստոսի 31-ին կմեկնարկի օնլայն։ Այս մասին հայտարարել է այդ երկրի կրթության նախարարը։

Սեպտեմբեր ամսվա ընթացքում կգնահատվի համաճարակային իրավիճակը եւ վերջինիս՝ դպրոցների վրա ազդեցությունը։ Նշենք, որ օրական Թուրքիայում գրանցվում է մոտ 1200 նոր վարակակիր։