Թուրքիան շարունակում է բանակցությունները ռուսական Ս-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ

Թուրքիան շարունակում է բանակցությունները ռուսական Ս-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ

Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ, Ս-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարը։ Նա մասնավորապես ասել է, որ Անկարայի համար խնդրահարույց կլիներ հրաժարվելը ռուսական համակարգերը գնելուց։ Միաժամանակ նաեւ հույս է հայտնել, որ այս առնչությամբ Միացյալ Նահանգների հետ ունեցած հակասությունները կկարգավորվեն երկխոսության միջոցով։ Այս մասին հայտնում է «A Haber»-ը։ Աքարը ասել է նաեւ, որ ռուսական համակարգերը կոնկրետ տեղակայման վայր չեն ունենալու, եւ հարկ եղած դեպքում կտեղաշարժվեն։