Նախարարները մեկումեջ են նստել

Նախարարները մեկումեջ են նստել

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է գումարել, որպեսզի քննարկի սոցիալական աջակցություն տրամադրելու հերթական փաթեթի ընդունում: Մենք նկատեցինք, որ դահլիճում նախարարները մեկումեջ են նստել:

Դրա արդյունքում, օրինակ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնվել է լրիվ այլ շարքում, որտեղ նստում են ոչ թե կառավարության անդամները, այլ ուժայինները, ՄԻՊ-ը, այլ կառույցների ղեկավարներ, կառավարության աշխատակիցներ: Սա արվել է, թերևս, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով: Թեպետ՝ որևէ մեկը դիմակով չէ, ձեռնոց ևս չեն օգտագործում, ու դժվար է ասել, եթե դահլիճում որևէ մեկը վարակված լինի, իրենց այդ կես մետր սոցիալական հեռավորությունը որքանով կարող է փրկել իրենց: