Մենք չենք կարող գնահատել՝ դա շուկայական բան կլինի՞, թե չէ․ Հակոբ Արշակյան

Մենք չենք կարող գնահատել՝ դա շուկայական բան կլինի՞, թե չէ․ Հակոբ Արշակյան

«Հրապարակը» Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին մի քանի հարց ուղղեց՝  կապված շնչառական սարքերի արտադրության և վերանորոգման աշխատանքների հետ , մասնավորապես, թե քանի՞ շնչառական սարք է նորագվել, քանի՞ անսարք շնչառական սարք է գույքագրվել, ինչո՞ւ են այդ սարքերը մինչ այժմ անսարք վիճակում գտնվել պահեստներում և չեն վերանորոգվել, չէ՞ որ դրանք հանդիսանում են պետական գույք, ե՞րբ է Հայաստանը սկսելու արտադրել այդ սարքերը, ի՞նչ որակ են ունենալու դրանք, և եթե սկսվի դրանց արտադրությունը, օրինակ, մեկ տարի անց, դա արդյոք անհրաժեշտ է լինելու Հայաստանին։ Արշակյանը պատասխանեց․

«Այն պնդումը, որ այդ սարքերը անսարք վիճակում գտնվող պետական սեփականություն են, այդպես չէ, դրանք պետական սեփականություն չեն, համենայն դեպս իմ տեղեկություններով, դրանք տարբեր ժամանակներում դուրս գրված սարքավորումներ են, և քանակի հետ կապված տասնյակից ավել են , գուցե շուրջ 2 տասնյակ արդեն վերանորոգվել է։ Նրանք, որոնք պետական սեփականություն են կամ որևէ կլինիկայի սեփականություն են հանդիսացել, դրանք վերանորոգվել և վերադարձվել են իրենց տերերեին ։ Այս 10 հատը, որի մասին մենք խոսում էինք, դրանք սարքեր են, որոնք տարբեր անհատների կամ ձեռնարկությունների կողմից դուրս են բերվել և տրամադրվել են վերանորոգման համար, սրանց մասը առանձին պատմություն է։ Կապված արտադրության հետ, մենք հիմա աշխատում ենք նախագծի վրա, որպեսզի հստակ մոդելավորենք, թե ինչպիսի ․․․ քայլ առ քայլ, սկզբից  նախագծում, հետո արտադրություն , հետո ովքեր պետք է դա անեն ։ Մենք փորձելու ենք մրցակցային մեխանիզմներով դա անել , բայց նաև հաշվի պետք է առնենք, որ ժամանակային շատ շռայլություններ չպետք է ունենանք և եթե անհրաժշտություն կա, մենք արագ լուծումներ կգտնենք , առաջիկա օրերին մենք արդեն լուծումները կունենանք  ամբողջական պատկեր ունենալուց հետո։ Արդյոք դրանց արտադրության համար անհրաժեշտ ներուժ կա, այո, կարծում եմ կա , այստեղ այլ հարց է կլինիկական փորձարկումների և սերտիֆիկացիայի հարցը , որը նախագծող ընկերությունների հարցն է, մենք գիտենք, որ բժշկական սարքերի փորձաքննությունն ու սերտիֆիկացիան շատ ժամանակ է պահանջում, բայց և մենք գիտենք, որ աշխարհում այսօր վակուում կա այդպիսի սարքերի պահանջարկը, գերազանցում է արտադրության հնարավորությունները։ Մենք չպետք է մտածենք, թե հետագայում դրանք կկարողանան արտադրվել լավ գին- որակ հարաբերակցությամբ և հանվելո՞ւ են շուկա այս փուլում, կարծում եմ դա  համատեղ աշխատանքի, ավելի շատ ընկերության ծախսած ռեսուրսների և ճիշտ լուծում տալու տեսանկյունից, այս սարքերը , որոնք պետք է նախագծվի, այդպիսի պահանջ պիտի  ունենան իրենց առաջ, բայց մենք չենք կարող գնահատել՝ դա շուկայական բան կլինի՞, թե չէ, բայց մեր կողմից նման հնարավորություն կա։ Այստեղ նաև կոմպոնենտների հարց կա, որոնք ռիսկային են, որոշ կոմպոնենտներ, կարծում եմ, որ պետք է դիտարկել Հայաստանում արտադրելու , այդ մասով ևս առանձին աշխատանք կտարվի այդ ընկերությունների հետ»։