Նստացույցն ավարտվեց, մտնում ենք պայքարի նոր փուլ

Նստացույցն ավարտվեց, մտնում ենք պայքարի նոր փուլ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Գոյ թատրոնի փակ դռների դիմաց նշեցինք մեր թատրոնի ծննդյան 36-րդ տարեդարձը: 
Միջոցառման ընթացքում ազդարարեցինք մեր նստացույցի ավարտի մասին, որը մեկ ամիս շարունակ ցույց տվեց մեր հաստատակամությունը:Սակայն ամեն պայքար պահանջում է փոփոխություն և զարգացում: Այժմ անցնում ենք նոր փուլ՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում  իրենց մասնակցությամբ աջակցեցին մեր պայքարին: Մեր ստեղծագործական ճանապարհը շարունակվում է, և մենք սպասում ենք ձեր աջակցությանը նաև առաջիկա նախաձեռնություններում:

Գոյ Թատրոն