Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը քաղաքական պատճառներ չունի․ Թուրքիայի ԱԳ նախարարություն

Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը քաղաքական պատճառներ չունի․ Թուրքիայի ԱԳ նախարարություն

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցումը /15,04-01,06/ չունի քաղաքական ենթատեքստ։ Այս մասին փոխանցում է NTV-ն։ «Ես չեմ տեսնում քաղաքական պատճառներ Ռուսաստանի՝ թռիչքները սահմանափակելու որոշման մեջ։ Մենք աշխատում ենք ավիահաղորդակցության վերականգնման ուղղությամբ»,- ասել է նախարար Չավուշօղլուն։

Նա նաեւ հիշեցրել է, որ առաջիկայում ռուսական պատվիրակություն կայցելի Թուրքիա, որպեսզի սեփական աչքերով ծանոթանա այն միջոցառումներին, որոնք ձեռնարկվում են պետության կողմից՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի համար։