Չի Չուն Չաոյին կողոպտելու փորձ

Չի Չուն Չաոյին կողոպտելու փորձ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի Արմեն Ցոլակի Բեգլարյանի և Արման Ավագի Առաքելյանի դատաքննությունը, ովքեր մեղադրվում են ուրիշի գույքի հափշտակման մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 2018թ. Ա.Առաքելյանը իր կողմից վարած ավտոմեքենայով, ընկերոջ ՝ Ա.Բեգլարյանի հետ Երևան- Սևան ավտոճանապարհով ուղևորվել է Արարատի մարզի Արբաթ գյուղ:

Նշված ճանապարհին ավտոմեքենան կանգնեցրել են Մեծ Բրիտանիայի քաղաքացի Գլեն Դին Սոլթերը և Չինաստանի ժողովրդական հանրապետության քաղաքացի ՉԻ-Չուն Չաոն։ Ամբաստանյալները տեղափոխել են օտարերկրացիներին, սակայն երթևեկության ընթացքում Ա. Առաքելյանը կանգ է առել Սոլակ- Ալափարս ավտոճանապարհի ձախ կողմում, անգլիացին իջել է ավտոմեքենայից, Առաքելյանը հափշտակել է նրա ուսապարկը ՝ պատճառելով 73971 դրամի վնաս, իսկ այդ ընթացքում Բեգլարյանն էլ զուգահեռ ցանկացել է բացահայտ հափշտակել Չի Չուն Չաոի ուսապարկը, սակայն չինացին դիմադրել է, ապա՝ օտարերկրացիները հեռացել են: