254 մլն դրամ՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումներին

254 մլն դրամ՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական միջոցառումներին

2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Այդ նպատակով Հայաստանում եւ արտերկրում նախապատրաստվում ու իրականացվում են հոբելյանական միջոցառումներ:

Կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի բյուջեի հատկացումների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 254 մլն դրամի չափով՝ հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով: Այդ գումարի շրջանակում կիրականացվի 2 միջոցառում` 177 մլն դրամը կտրամադրվի Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 3 համերգների կազմակերպմանն ԱՄՆ-ում, Կանադայում եւ Հունաստանում, իսկ 77 մլն դրամը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերի կազմակերպմանը Ֆրանսիայում (2 ներկայացում):

Մշակվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների լայնածավալ եւ բազմաժանր ծրագիր՝ մրցույթներ, փառատոներ, հյուրախաղեր եւ այլն: