«Ֆեյսբուքը» սկսել է նոր հավելվածի մշակում՝ գաղտնի

«Ֆեյսբուքը» սկսել է նոր հավելվածի մշակում՝ գաղտնի

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սկսել է նոր հավելված մշակել, սակայն հավելվածի մշակման աշխատանքները պահվում են գաղտնի։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։ Նոր ծառայությունը հնարավորություն է տալու դիտել «մեմեր»։ Հավելվածը կոչվելու է LOL, ի պատիվ անգլերեն laughing out loud հայտնի արտահայտության։ Նոր հավելվածով սոցկայքի ղեկավարությունը մտադրություն ունի դեպի իրեն գրավել երիտասարդ լասարանին։ Բանն այն է, որ հիմնականում երիտասարդների համար նախատեսված տեսապրոդուկտները լայն հաջողություն են արձանագրել եւ ընկերության ղեկավարությունը որոշել է ընդլայնել այդ ուղղությունը։ Միաժամանակ նաեւ սոցկայքը խստացնում է վիճեկի կոնտենտի հրապարակման հետ կապված սահմանափակումները, հատկապես եթե դրանք վերաբերում են սեքսուալ բռնություններին։