Մեսիին «Ոսկե մարզակոշիկ» է շահել արդեն 6-րդ անգամ

Մեսիին «Ոսկե մարզակոշիկ» է շահել արդեն 6-րդ անգամ

«Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին, ստացել է իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում վեցերորդ «Ոսկե մարզակոշիկը»։ Սա յուրատեսակ ռեկորդ է, քանի որ ոչ ոք դեռ իր մարզական կարիերայի ընթացքում վեց անգամ չի ստացել «Ոսկե մարզակոշիկ»։ Այսպես, ընթացիկ սեզոնին, 31-ամյա արգենտինացին 34 հանդիպման է մասնակցել Իսպանիայի առաջնության շրջանակներում եւ խփել է 36 գոլ։ Նրան կարող էր գերազանցել իր ցուցանիշով «ՊՍԺ»-ից Կիլիան Մբապեն։ Նա Ֆրանսիայի չեմպիոնատում խփել է 33 գոլ։ Նրանից հետո գալիս է Քրիշտիանու Ռոնալդուն, ով չորս անգամ է ստացել «Ոսկե մարզակոշիկ»։