Բուքմեյքերներն աշխատում են՝ եւ ոչ միայն օնլայն

Բուքմեյքերներն աշխատում են՝ եւ ոչ միայն օնլայն

Չնայած արտակարգ դրությամբ պայմանավորված խիստ սահմանափակումներին եւ մեծ թվով կազմակերպությունների նկատմամբ սահմանված աշխատելու արգելքին, բուքմեյքերական գրասենյակներն այսօր աշխատում են։

Պարետի հրահանգով, նախատեսվում էր, որ գործելու են միայն պարենային մթերքի խանութները, դեղատները, ինչպես նաեւ սահմանափակված է մարդկանց տեղաշարժը, իսկ տանից դուրս գալ կարելի է միայն կենսական անհրաժեշտության դեպքում։ Սակայն չնայած այս խիստ սահմանափակումներին, մենք տեղեկացանք, որ որոշ բուքմեյքերական գրասենյակներ այսօր աշխատել են հին ռեժիմով։ Մասնավորապես՝  մեզ ասացին, որ գործում է «Վիվառո» ընկերության Նորքում գտնվող գլխավոր գրասենյակը։ Փորձեցինք կապ հաստատել նրանց հետո, սակայն մեր հեռախոսաազանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Զանգարեցինք նաեւ մյուս բուքմեյքերական գրասենյակներ։ «Աջարաբեթից» ատվոմատ համակարգը հայտնեց․ «Արտակարգ իրավիճակից ելնելով՝ զանգերի ծառայությունը ժամանակավորապես անհասանելի է»։ Հակառակ պատկերն էր «Տոտո Գեյմինգում»․ հեռախոսավարուհին մեզ հայտնեց, որ այս պահին միայն գլխավոր գրասենյակն է աշխատում Ամիրյան 26 հասցեում՝ առավոտ ժամը 10-ից 22:00-ն։