Թեղուտում աշխատողը մահացու վնասվածք է ստացել էքսկավատորի պտույտի ժամանակ 

Թեղուտում աշխատողը մահացու վնասվածք է ստացել էքսկավատորի պտույտի ժամանակ 

Ոստիկանության Թումանյանի բաժին մայիսի 15-ին, ժամը 14․15-ին, ընկերություններից մեկից հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Լեռնիկ Ռամազյանը աշխատանքի ժամանակ ընկել է և մահացել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 13.25-ի սահմաններում, ընկերության պոչամբարի տարածքում, որտեղ պոչամբարի խողովակաշարի վերականգնման, ճանապարհի հարթեցման և լայնացման աշխատանքներ են տարվում, էքսկավատորի պտույտի ժամանակ էքսկավատորի հետևի մասը դիպել է Լ. Ռամազյանին և պատճառել վնասվածք, ինչի հետևանքով նա մահացել է:

Նշենք, որ մահացած Լեռնիկ Ռամազյանը Շնող գյուղից էր և ամբողջ կյանքում աշխատել է Թեղուտում։ Գյուղում ունի բազմանդամ ընտանիք՝ մայր, կին, երեխաներ։ Այս մասին  «Հրապարակին» հայտնած Շնողի գյուղապետ Դավիթ Ղումաշյանն ասաց, որ ենթադրում են, որ Թեղուտի ղեկավարությունը դրամական փոխհատուցում կտա զոհվածի ընտանիքին։

Լեռնիկ Ռամազյանի հուղարկավորությունը վաղն է։