Ինչու է Տիգրան Ավինյանը մեկնելու ԱՄՆ

Ինչու է Տիգրան Ավինյանը մեկնելու ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին գործուղել ԱՄՆ։  Այս մասին հայտնում են e-gov.am-ից։ 

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորում 2019-ին և մի շարք այլ հանդիպումների մասնակցելու նպատակով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի հուլիսի 13-22-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
2. Տիգրան Ավինյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»։

Կարեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ